ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հեռավար խոսակցության մյուս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ ՌԴ նախագահի՝ Թրամփին ներկայացված խաղաղության պայմանները ներառում են ՈՒկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։               
 

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. Գիտության ֆինանսավորման ծավալը կլինի այնքան, որքան նախատեսված է օրենքով

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. Գիտության ֆինանսավորման ծավալը կլինի այնքան, որքան նախատեսված է օրենքով
01.11.2012 | 11:52

ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ՖԲ-ում հետևյալ եզրահանգումն է արել.

«Գիտության ֆինանսավորման ծավալը կլինի այնքան, որքան նախատեսված է օրենքով:
Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր իմ ուշադրությունն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2013 թվականի պետական բյուջեի նախագծում պահպանված չէ գիտության ֆինանսավորման օրենքով երաշխավորված ծավալը:
Իրականում, բյուջեի եկամտային մասի ճշգրտումներից հետո ԱԺ ներկայացրած նախագծում առաջացել է որոշակի խզում երաշխավորված և նախագծային ծավալների միջև, որը կազմում է մոտ 243 մլն դրամ:
Գիտությունը բացառիկ ոլորտ է, որի բյուջետային ծախսերի ավելացումը երաշխավորված է օրենքով:
Նշված տարբերությունը կվերացվի բյուջեի վերջնական նախագծում, և մի շարք նոր ծրագրեր կընդգրկվեն գալիք տարվա համար:
Հիմա ՀՀ ԿԳՆ ՀՀ ԳԱԱ-ի հետ զուգահեռ աշխատում են այդ ուղղությամբ»:

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ